News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղղված պատասխան ուղերձում հայտարարել է աշխարհում պատմական մասշտաբի փոփոխությունների ֆոնին Փհենյանի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու ՉԺՀ-ի ցանկության մասին։

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը շնորհավորական ուղերձ է հղել Ծինփինին՝  հոկտեմբերին Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարում Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Սի Ծինփինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին շնորհավորանքների համար եւ նշել, որ դա ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը եւ ԿԺԴՀ-ի ժողովուրդը Չինաստանի բարեկամն են։

«Ես չին-հյուսիսկորեական հարաբերությունները չափազանց կարեւոր եմ համարում։ Վերջին տարիներին եւ Կիմ Չեն Ընը մի քանի անգամ հանդիպել ենք եւ ընդհանուր հասկացողության եկել մի շարք կարեւոր բաների վերաբերյալ, զարգացրել ենք երկու երկրների հարաբերությունները եւ նոր էջ բացել պատմության մեջ ՝ դրանով իսկ խթան հաղորդելով Կորեական թերակղզու խնդրի քաղաքական լուծման գործընթացին»,-հավելել է Ծինփինը։

Նա նշել է, որ այժմ աշխարհում, պատմության մեջ եւ դարաշրջանում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում, եւ Չինաստանը կցանկանար այդ ֆոնին ամրապնդել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ