News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Սամվել Յուզբաշյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Նոնա Գալստյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-353 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-352 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ