
Նավթային լցանավերի փոխադրավճարը գերազանցել է 100 հազար դոլարը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թրեյդերների եւ ծովային բրոքերների հաղորդագրությունը։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ խոսքն այն գումարի մասին է, որը փոխադրողին կամ վարձակալին վճարվում է բեռնման կամ բեռնաթափման համար։
Նշվում է, որ որոշ նավահանգիստներում ուշացումները հասնում են 7-ից 10 օրվա, ինչը նվազեցնում է նավթի հետ ֆիզիկական գործարքներից ստացված շահույթը: