News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կարող է եռապատկել ատոմային էներգիայի արտադրությունը, գրում է Times-ը՝ հղում անելով երկրի կառավարության աղբյուրին։

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի, բիզնեսի եւ արդյունաբերության հարցերով նախարար Գրանտ Շափսը պատրաստվում է բարձրացնել Great British Nuclear (GBN) մարմնի ստեղծման հարցը, որի միջոցով ենթադրվում է եռապատկել ատոմային էներգիայի արտադրությունը։

Ծրագրվում է նման ցուցանիշների հասնել մինչեւ 2050 թվականը։

«Այս ռազմավարության նպատակը մինչեւ 2050 թվականը մինչեւ 24 ԳՎտ միջուկային գեներացիայի հզորության ավելացումն է»,-նշում է պարբերականը։

GBN-ն պատասխանատու կլինի 20-30 փոքր մոդուլային ռեակտորներից ցանցի զարգացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ