News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շների հավատարմության մասին առասպելը «Մոսլենտա»-ի հետ զրույցում ցրել է կինոլոգ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, Մոսկվայի գյուղատնտեսության ակադեմիայի փորձագետ Եկատերինա Գիմազիտդինովան։ Նրա խոսքով՝ գեղարվեստական գրականությունն ու կինոն սխալ պատկերացում են ստեղծել ընտանի կենդանիների բնավորության ու հնարավորությունների մասին։

Փորձագետն ընդգծել է, որ կենդանիների ուղեղը այլ կերպ է կառուցված, եւ նրանք չեն կարող ունենալ այնպիսի բարդ զգացմունքեր, ինչպիսիք են վիրավորանքը, խանդը, ամոթը, արհամարհանքը, ինչպես նաեւ հավատարմությունն ու նվիրվածությունը։ «Շները շատ կապված են իրենց տերերի հետ, քանի որ նրանց համար մենք իրենց ոհմակի անդամներն ենք, որոնց հետ ամուր կապ ունեն: Բացի այդ, մարդը բոլոր անհրաժեշտ ռեսուրսների աղբյուրն է՝ սնունդ, ջուր, ջերմություն, խնամք: Բայց դա չի կարելի անվանել նվիրվածություն կամ հավատարմություն մեր մարդկային ընկալմամբ»,- բացատրել է Գիմազիտդինովան՝ հստակեցնելով, որ միաժամանակ մարդկանց պաշտպանության, ծառայության եւ ուղեկցության համար բուծված ցեղատեսակները դեպի մարդն իսկապես ավելի շատ են կողմնորոշված։

Որպես օրինակ կինոլոգը բերել է հանրահայտ «Հաչիկո» ֆիլմը, որը նվիրված է մահացած տիրոջը երկար տարիներ երկաթուղային կայարանում սպասող շանը։ «Իրականում այստեղ ցուցադրվում է ոչ թե անսահման սերն ու հավատարմությունը տիրոջ հանդեպ, այլ բաժանման տագնապի եւ ինքնուրույնության բացակայության ծանր դեպքը: Շունը կապվել է իր համար ռեսուրսներ ապահովող մարդու հետ։ Իսկ միակ բանը, որ տերը սովորեցրել է իր շանը, կայարանում ուղեկցելու եւ դիմավորելու ծեսն է»,- բացատրել է Գիմազիտդինովան կենդանու վարքագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ