News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները բացահայտել են գրպանահատության 2 դեպք: Նոյեմբերի 21–ին,  թիվ 7 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում 14–ամյա պատանու գրպանից գողացել ին հեռախոսը։

Իրավապահները կարճ ժամանակ անց հայտնաբերել էին գրպանահատին, որը Վանաձորի բնակիչ էր։ 52–ամյա քաղաքացին ձերբակալվել է։ Գողոնը հայտնաբերվել է։

Նոյեմբերի 24–ին գրպանահատության դեպք էր տեղի ունեցել նաեւ թիվ 33 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում։ 21–ամյա երիտասարդի գրպանից գողացել էին դրամապանակը, որում 18 հազար դրամ կար եւ վրացական լարի։ Այս դեպքում էլ գրպանահատության մեջ կասկածվողը Վանաձորի բնակիչ էր, 31–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Գողոնը հայտնաբերվել է։

Տպել
Ամենաշատ