News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Եթե Հայաստանի իշխանություններն ընդունեն, որ սպառնալիքի ներքո են պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն կարող է վնասները կառավարելու գործիք ծառայել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, հրավիրված համաժողովի ժամանակ նշեց իրավաբան, նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Իրավաբանի խոսքով, եթե մեկ պետություն սպառնում է մեկ այլ պետության եւ պարտադրում ստորագրել պայմանագիրը, այն միջազգայնորեն առոչինչ փաստաթուղթ է համարվում։ Իսկ եթե պետությունը, ըստ Սիմոնյանի, ընդունում է, որ պատերազմում պարտվել է եւ իր կամքով է խաղաղության պայմանագիր ստորագրում, ապա ընդունում է, որ ժամանակին ագրեսոր է եղել եւ հիմա իր զորքերը հետ է քաշում։

«Ինչպե՞ս է ստորագրվել նոյեմբերի 9–ի փաստաթուղթը, կա արձանագրում, որ դա ստորագրվել է սպառնալիքի ներքո, այսինքն եթե հետագայում որոշակի քաղաքական եւ դիվանագիտական ռեսուրսներ կոնսոլիդացնենք, փաստաթղթի իրավական վիճարկման համար հիմքեր կարող ենք ստեղծել, որովհետեւ պետության ղեկավարությունն ընդունել է, որ սպառնալիքի ներքո է ստորագրել։ Եթե պետության ղեկավարն ընդունի, որ սպառնալիքի ներքո է գնում խաղաղության պայմանագրի կնքման, այն կարող է վնասները կառավարելու գործիք կարող է ծառայել։ Սակայն, եթե պետությունը չի ընդունում, որ սպառնալիքի ներքո է ստորագրում, այն իրավական հետեւանքներ է առաջացնելու, մեր նկատմամբ հետագայում հնարավոր է՝ դատա–իրավական գործընթացներ սկսվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ