News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Անգլիական Լինքոլնշիր կոմսության Գրիմսբի քաղաքից 92-ամյա Բեռնարդ Բլենդը հայտնել է ամուր ամուսնության գաղտնիքը, տեղեկացնում է The Mirror-ը։

Բեռնարդն ու նրա կինը՝ Բեթին, որն այժմ ապրում է ծերանոցում, ամուսնացած են արդեն գրեթե 70 տարի։ «Ես Բեթիին հանդիպել եմ մանկուց, երբ երկուսս էլ թերթ էինք բաժանում: Ես միշտ շուտ էի ավարտում աշխատանքս, որպեսզի օգնեմ նրան»,- հիշում է տղամարդը: Բեռնարդի խոսքով՝ իրենց համատեղ երջանիկ կյանքում առանձնահատուկ գաղտնիք չկա, պարզապես պետք է փորձել չվիճել մանրուքների համար։ «Բեթին, անկասկած, բոս է: Ես պարզապես ասում եմ «այո» եւ ճիշտ պահերին գլխով եմ անում: Նա իմ ամբողջ կյանքն է»,- ասում է թոշակառուն։

Բերնարդը 68 տարի շարունակ օրական մեկ գավաթ գարեջուր է խմում իր տեղական սիրելի Nunsthorpe փաբում՝ դրա բացվելուց հետո: Այնտեղ նա մեկ անգամ չէ, որ նշել է իր ծննդյան տարեդարձը եւ Բեթիի հետ նշել ամուսնության տարեդարձը։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակի ընթացքում խմիչքների արժեքը տասնապատկվել է, գարեջրի սիրահարը չի պատրաստվում կանգ առնել։

Վերջերս Բերնարդի ընկերները նրան ծննդյան անակնկալ են մատուցել սիրելի փաբում։ «Վերջերս մի փոքր ընկճված էի: Բայց, ճիշտն ասած, երեկույթն իսկապես բարձրացրեց տրամադրությունս: Հիանալի էր 92-ամյակս ընկերների հետ անցկացնելը»,- ասում է թոշակառուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ