News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ–ի այս հանդիպումից հետո պետք է ընդունել, որ դիվանագիտական պարտություն կրեցինք եւ արեւմտյան, եւ արեւելյան ուղղություններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, հրավիրված համաժողովի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Մեր նախկին դաշնակիցը այլեւս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի ցանկանում պաշտպանել։ Դուրս գալով այսպես կոչված բռնապետությունների աշխարհի դեմ, քննադատելով մեր որոշ հարեւաններին՝ մենք մեզ տարանք արեւելքում պարտության։ Իսկ արեւմուտքում չկարողացանք ստեղծել որեւէ այլընտրանք մեզ համար։ Մենք փաստորեն ընկանք երկու աթոռի արանքը եւ տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը»,– ասաց Խաչիկյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը եւ թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելուն, Խաչիկյանը հիշեցրեց, որ միջազգային հարթակում տասնյակ օրինակներ կան, թե ինչպես են խախտվում խաղաղության պայմանագրերը, երբ փոխվում են շահերը. «Նշաններ կան, որ մեր ղեկավարությունը սկսում է հասկանալ, որ փաստաթղթով հարց չի լուծվում, սակայն, այսքան սխալներից հետո դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող ենք ապահովել մեր շահերը։ Տեսնում ենք նաեւ, թե մեր մեր հակառակորդն ինչքան ագրեսիվ ձեւով է խոսում «Զանգեզուրի» միջանցքի, Սյունիքի մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելությունից․ Ռուսաստանում ՀՀ դեսպան
Հայաստանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ «բոլոր տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, որոնց անդամակցում է նաեւ Ռուսաստանը...
Մի օր իշխանությունը կհայտարարի, որ Հայաստանը Ռուսաստանի դեսպանատան կարիքը չունի. Բագրատյան
Նա կարծում է, որ ԵՄ դիտորդները ոչինչ չեն զսպում․․․
Կառավարության նիստի օրակարգից հանվել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրության վավերացման հարցը
Նշենք, որ արձանագրության համաձայն՝ փոփոխության են ենթարկվում ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ և 17-րդ հոդվածները...
ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանք է ներկայացրել ՀԱՊԿ-ին․․․
ՌԴ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել ՀԱՊԿ-ին խնդիրների լուծման հարցում. Պատրուշեւ
Կողմերը քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով․․․
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա մայիսին Բելառուսում
Նա ընդգծել է, որ միջոցառումը թույլ կտա բարձրացնել միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը․․․
Ամենաշատ