News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի կենսաբանները զգուշացնում են, որ աֆրիկյան սավաննայում բնակվող հովազները, բորենիները եւ վայրի շները ոչնչացման եզրին են: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PeerJ ամսագրում։

Կենդանիների նման աղետալի վիճակի պատճառը մարդն է՝ մարդկանց պատճառով նրանք կորցնում են իրենց բնական միջավայրն ու որսը: Բացի այդ, հովազները նաեւ տառապում են որսագողությունից՝ նրանց մորթին բարձր է գնահատվում:

Գիտնականները կարծում են, որ կենդանիների պոպուլյացիայի կրճատումից կարելի էր խուսափել, սակայն իրավիճակը բաց են թողել, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվել է առյուծների, ընձառյուծների եւ այլ խոշոր գիշատիչների վրա։

«Տեսակի պահպանության ջանքերը խիստ կողմնակալ են առյուծների եւ գծավոր բորենիների նկատմամբ, չնայած վերջիններս մայրցամաքային ամենալայն տարածություն զբաղեցնող տեսակներն են»,- նշել են գիտնականները:

Բորենիները, որոնց թիվը գերազանցում է 100 000-ը, տարածված են ամբողջ Աֆրիկայում, սակայն սավաննայում նրանց թիվը կտրուկ կրճատվում է։ Ողջ Աֆրիկայում 8000-ից քիչ այծ կա: Վայրի շների վիճակն ամենաանմխիթարն է՝ վայրի բնության մեջ մնացել է ընդամենը 70 մեծահասակ արարած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ