News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում տնային տնտեսությունները 2022 թվականին միջին հաշվով ամսական 433 դոլարով ավելի են ծախսել, քան 2021 թվականին, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Moody's գործակալության տվյալները։

Վերլուծաբանները ծախսերը հաշվարկելիս հաշվի են առել սննդամթերքի, բենզինի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գները։ Ձուն թանկացել է 43 տոկոսով, կարագը՝ 33 տոկոսով, կաթն ու հացը՝ 15 տոկոսով։ Բենզինը թանկացել է 17,5 տոկոսով։

Այս շաբաթ The Wall Street Journal-ը գրել է, որ ամերիկացիները ծրագրում են առաջիկա տոներին ավելի քիչ քանակությամբ նվերներ գնել եւ երկրում գների աճի պատճառով կրճատել բարեգործության վրա ծախսերը:

Հուլիսի առաջին կեսին Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ բնակիչները 2022 թվականին սկսել են 35 տոկոսով ավելի վճարել սեփական ավտոմեքենայով աշխատանքի գնալու համար, քան 2021 թվականին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ