News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին էլեկտրոնային պատնեշի նոր հատվածի շահագործման մասին, տեղեկացնում է Լեհաստանի սահմանային ծառայությունը սոցիալական ցանցերում։

Նշվում է, որ էլեկտրոնային պատնեշի հերթական հատվածի երկարությունը 16 կմ է կազմում։

Գործակալությունը պարզաբանել է, որ այս նոր հատվածով էլեկտրոնային պատնեշի ընդհանուր երկարությունը հասել է 37 կմ-ի։ Այս արգելքը ներառում է գիշերային տեսողության տեսախցիկներ, ջերմային պատկերման տեսախցիկներ, ինչպես նաեւ տասնյակ կիլոմետրանոց հայտնաբերման մալուխներ:

Բելառուսի հետ սահմանին էլեկտրոնային պատնեշի կառուցումը մեկնարկել է այս տարվա հունիսին։ Սահմանին, ինչպես նախատեսվում է, կտեղադրվեն 11 կոնտեյներներ, որոնցում կինտեգրվեն էլեկտրոնային կառավարման համակարգեր։ Էլեկտրոնային պատնեշի աշխատանքը կվերահսկի Բիալաստոկի հսկիչ կենտրոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ