News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում եւ բժիշկների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես տեղեկացրել էինք, Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ.  ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում, (https://moj.am/article/3339), որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։

ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը 24.11.2022 թվականին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։

Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ