News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող ջանքերը, հետագա հնարավոր քայլերը։

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության պայմանագրի տարրերի եւ հայկական կողմի մեկնաբանությունների վերաբերյալ Վաշինգտոնում կայացած քննարկումների մասին։ Ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների փոխադարձ բացմանը վերաբերող պարտավորությունների կատարման կարեւորությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ այս ուղղությամբ Հայաստանի պարտավորությունները դեռեւս չեն կատարվել։ Միաժամանակ ներկայացվել են ադրբեջանական կողմի տեսակետները Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման խնդրի վերաբերյալ։

Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման եւ հաղորդակցությունների բացման ուղղությամբ ջանքերը շարունակելու Եվրամիության մտադրության մասին։ Նա ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի եւ արդյունքի վրա հիմնված բանակցությունների կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ