News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

ԱԻՆ-ից էլ փոխանցում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:

Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի հարավում սառցե փոթորկի հետեւանքով առնվազն տասը մարդ մահացել է
Երկրի հյուսիսային նահանգներում օդի ջերմաստիճանը որոշ տեղերում զրոյից ցածր կլինի․․․
Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է
Փետրվարի 3-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Անիի, Արթիկի, Ապարանի, Սևանի, Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի...
Լարսը փակ է բոլոր ավտոմեքենաների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով...
Ձյուն, մերկասառույց ու դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +1+3․․․
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ՝ սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը...
Ամենաշատ