News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շանհայի ոստիկանությունը շրջափակել է Ուրումչիի փողոցի մի մասը, որտեղ շարունակվում են տեղի բնակիչների բողոքի ակցիաները՝ ընդդեմ կառավարության կոշտ հակահամաճարակային սահմանափակումների: Դեպքի վայրից ականատեսների վկայության համաձայն՝ ցույցերը խաղաղ են, բախումների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մոտ հարյուր ցուցարար հավաքվել է Ուրումչի փողոցի Ֆուքսին եւ Ուույան փողոցների միջեւ ընկած հատվածում։ Ոստիկանները շրջափակել են տարածքը ու թույլ չեն տալիս մեքենաներին անցնել, սակայն ցուցարարներին հնարավոր է մոտենալ հեծանիվներով ու ոտքով։ Իրավապահներն ու քաղաքացիական հագուստով աշխատակիցները ակտիվ գործողությունների չեն դիմում, ինչպես ցուցարարները։ Այնուամենայնիվ, ուժեղացված են անվտանգության միջոցառումները եւ լրացուցիչ ոստիկանական ջոկատներ կան։

Հենց այն փողոցում, որտեղ ընթանում են ցույցերը, խանութները, սրճարանները ու ռեստորանները շարունակում են գործել։ Այս վայրերը սիրված են երիտասարդների շրջանում, ովքեր երեկոյան հավաքվում են այնտեղ՝ փոքր սրճարաններում եւ ռեստորաններում։

Տեղի ունեցածի ականատեսի խոսքով՝ Շանհայում ցույցերի պատճառը Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի (XUAR) Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունն է, որտեղ հրդեհի հետեւանքով մարդիկ են զոհվել, իսկ հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Շանհայի Ուրումչի փողոցում հավաքվածներն այս կերպ իրենց մտահոգությունն են հայտնել ինքնավար շրջանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ։ Բացի այդ, ցուցարարները դեմ են արտահայտվում կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանությունների չափազանց կոշտ միջոցներին, պահանջում են վերացնել արգելափակումները եւ վերադառնալ բնականոն կյանքին։

Հինգշաբթի Ուրումչիի բարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տասը մարդ է զոհվել, եւ եւս ինը վիրավորվել է։ Այս շենքի բնակիչները հայտնվել են կարանտինում COVID-19-ի բռնկման պատճառով։ Սոցցանցերում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում, որ զոհերի մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ արգելափակման պատճառով մարդիկ չեն կարողացել արագ լքել իրենց բնակարանները, իսկ հրշեջների ու հատուկ տեխնիկայի համար երկար ժամանակ է պահանջել շտապօգնության վայր հասնելու համար, ինչը պայմանավորված է եղել փակ ճանապարհներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ