News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախկին նախագահի գործողություններն անվանել է «հին ու հոգնեցուցիչ» եւ ասել, որ Հանրապետական ​​կուսակցությունը պատրաստ է «նոր դեմք» ունենալ։

ԲոլթոնըՍպիտակ տան վերջին նախկին պաշտոնյան է, ով քննադատել է Թրամփին այն բանից հետո, երբ հանրապետականները միջանկյալ ընտրություններում չեն կարողացել ստանալ այն արդյունքները, որ հույս ունեին, ինչը որոշներին համոզել է, որ Թրամփն այժմ վնասում է կուսակցությանը, այլ ոչ թե օգնում:

«Թրամփի թեկնածությանը դեմ լինելու բազմաթիվ պատճառներ կան։ Եթե ​​նույնիսկ նրանց դուր է եկել նրա ոճը, մոտեցումը եւ քաղաքականությունը, այնուամենայնիվ նրանք չեն ուզում պարտվել, եւ հաշվի առնելով նոյեմբերի 8-ի արդյունքները, վախենում են, որ եթե նա առաջադրվի, ոչ միայն կպարտվի համընդհանուր ընտրություններ, այկ կխորտակի շատ հանրապետական ​​թեկնածուների»,- ասել է Բոլթոնը Guardian-ին:

74-ամյա Բոլթոնը 2005-ից 2006 թվականներին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք եղել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանն ու իրաքյան պատերազմի մեծ ջատագովը: Նա դարձել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը 2018 թվականին, սակայն մեկ տարի անց հեռացվել աշխատանքից՝ գրելով մի կատաղի հուշագիր, որում նախագահին հայտարարել է ոչ կոմպետենտ եւ ոչ պիտանի իր պաշտոնին:

Այժմ նա միացել է Թրամփի փոխնախագահ Մայք Փենսին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, աշխատակազմի ղեկավար Միք Մալվեյնիին եւ նախկին դաշնակից Քրիս Քրիստիին՝ մաս կազմելով հանրապետականներին, որոնք կարծում են, որ Թրամփը ընտրական բեռ է դարձել:

Նրանք նշում են, որ հանրապետականները կորցրել են Ներկայացուցիչների պալատը 2018-ին, նախագահությունը եւ Սենատը 2020-ին, եւ Սենատը եւս մեկ անգամ 2022-ին, մինչդեռ Ներկայացուցիչների պալատում սպասվածից քիչ մեծամասնություն են ստացել:

Փոլ Ռայանը՝ Ներկայացուցիչների պալատի վերջին հանրապետական ​​խոսնակը, այդ հարցում մեղավոր է համարում Թրամփի գործոնը. «Կարծում եմ՝ դա շոշափելի է հենց հիմա։ Եթե ​​հաղթահարենք այդ գործոնը, կսկսենք հաղթել ընտրություններում: Եթե ​​ մնանք Թրամփի հետ, կշարունակենք պարտվել»:

Թրամփն իր առաջադրման մասին հայտարարել է անցյալ շաբաթ։

Այդուհանդերձ, 76-ամյա նախկին նախագահը հանրապետականների շարքերում դեռեւս ուժեղ եւ նշանակալի աջակցություն է վայելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կազմակերպության կազմում ընդունելու՝ Պաղեստինի դիմումը կքննարկի ապրիլին
Անվտանգության խորհրդի ցանկացած անդամ կարող է ներկայացնել անդամակցության մասին իր որոշումը…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Մերձավոր Արևելքի իրավիճակը «մարդկության հանդեպ դավաճանություն» է անվանել
Ըստ նրա՝  բավական չէ, որ վեցամսյա պատերազմը դառնա հիշատակի ու սգի ժամանակ...
Իրանի կողմից Իսրայելի պատասխան հաստատ լինելու է. մի քանի ընտրանք կա. կարծես խոսքը ուղիղ հարվածի մասին է. իրանագետ
Իր իրանական կողմից պատասխան լինելու է Դամասկոսում Իսրայելի կողմից Իրանի...
Ամենաշատ