News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարդարապատ - Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi Pajero iO»  (վարորդ՝ Ս․ Զ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով. Արմավիրի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Ռ. Ե․-ն մահացել է։ Ս. Զ․-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել Երևան (ԲԿ-ն պարզել չի հաջողվել):

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan March» ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ. Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրից հեռացած վարորդը կալանավորվել է. նա եղել էր ոչ սթափ
Ոստիկանները դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։ Դեպքի վայրում...
Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա «հերթական հարձակումից»․ Զախարովա
Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ընթացքում անվտանգության աշխատակից է սպանվել․․․
Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողը կալանավորվել է միջադեպից անմիջապես հետո. Թեհրանի ոստիկանապետ
Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողն անմիջապես կալանավորվել է...
Բացահայտվել  է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ. ՊԵԿ
Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի...
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ «զինված հարձակման» մասին
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակման մասին...
Ամենաշատ