News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր՝ Ջու Էի հետ լուսանկարվել է Hwasong-17 միջմայրցամաքային ստրատեգիական հրթիռի ֆոնին, որը կարող է մարտագլխիկ կրել եւ հասնել ԱՄՆ տարածքին, տեղեկացրել է The Daily Telegraph բրիտանական թերթը։

Սեուլում Հյուսիսկորեական հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր Յան Մու Չժինի գնահատմամբ՝ Կիմ Չեն Ընը փորձում է ցույց տալ, որ միջուկային զենքը Հյուսիսային Կորեայի համար ապագա սերնդի պաշտպանության միջոց է։

Պարբերականը նշել է նաեւ, որ Ջու Էի հայտնվելը կադրում վկայում է այն մասին, որ նա է դառնալու Կիմ Չեն Ընի հաջորդը երկրի առաջնորդի պաշտոնում։

Hwasong-17 հրթիռը, Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադայի գնահատականով, ունի 15 հազար կիլոմետր հեռահարություն եւ կարող է կրել 2-3,5 տոննա կշռով մի քանի մարտագլխիկներ։ Հրթիռի ճշգրիտ բնութագրերը հայտնի չեն։

Այն առաջին անգամ ցուցադրվել է 2020թ. հոկտեմբերի 10-ի զորահանդեսում, առաջին արձակումը տեղի է ունեցել 2022թ. մարտի 24-ին, երկրորդը՝ 2022թ. նոյեմբերի 18-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ