News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիեւը ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննարկել է քննիչի միջնորդությունը Ռաֆայել Ալիեւի նկատմամբ՝ քրեական այն գործի շրջանակում, որը գտնվում է Պետական անվտանգության ծառայության վարույթում։ Դատավոր Ուլվիա Շուքյուրովայի 2022թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ Ռաֆայել Ալիեւը 4 ամսով կալանավորվել է։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ տարբեր եղանակներով 144 մլն մանաթի պետական միջոցներ հափշտակելու մեջ։

Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Պետական մաքսային կոմիտեում, ինչի հետեւանքով կոմիտեի որոշ աշխատակիցներ ենթարկվել են պատասխանատության եւ ձերբակալվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ. Փրայս
Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց...
BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ
Օգոստոսին BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ նրանք կիմանան, թե ․․․
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հայտնել է ոստիկանությունում խոշտանգումների մասին
Քերիմլին Turan գործակալությանը հայտնել է, որ փաստաբանի եւ նրա պաշտպանյալի շփման գաղտնիությունը խախտվել է․․․
Աճում է Ադրբեջանից ՄԻԵԴ դիմումների թիվը
ՄԻԵԴ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր իրենց քննությանը սպասում է Ադրբեջանից 2200 դիմում․․․
Բաքվի իշխանությունները հերթական անգամ մերժել են ԱԺՃԿ-ին բողոքի ակցիայի անցկացման հարցում
Բաքվի իշխանությունները հերթական անգամ մերժել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը նոյեմբերի 11-ին․․․
Քաղբանտարկյալների ցուցակում ներառված է 100 մարդ․ Ադրբեջան
Ցուցակը կազմել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը․․․
Ամենաշատ