News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

70 մլն տարի առաջ ժամանակակից Ռումինիայի տարածքում ապրել են գաճաճ դինոզավրներ։ Տեսակը, որը վերջերս բացահայտել են պալեոնթոլոգները, չափերով շնից մեծ չէր եւ ունեցել է առավելագույնը երկու մետր երկարություն։ Այն պատկանել է ռաբդոդոնտիդների ընտանիքին։

Գաճաճ դինոզավրն անվանվել է Transylvanosaurus platycephalus կամ տրանսիլվանոզավր, որովհետեւ նրա քարացած մասերը հայտնաբերվել են Տրանսիլվանիայում։

Այս դինոզավրները եղել են բուսակեր։ Գիտնականների կարծիքով՝ նրանք նաեւ լավ լողորդներ են եղել, որովհետեւ ռաբդոդոնտիդների վաղ ներկայացուցիչները ստիպված են եղել զգալի հեռավորություններ հաղթահարել նաեւ լողալով։

Գաճաճ դինոզավրի ոսկորները հայտնաբերվել են հնագույն գետի հատակին. նա հավանաբար խեղդվել է եւ մնացել գետի նստվածքներում։ Այդ պատճառով նրա գանգի մեծ մասը պահպանվել է բավական անվնաս վիճակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ