News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եգիպտացի հնագետները ոսկե լեզուներով մումիաների հնագույն գերեզմաններ են հայտնաբերել։ Ոսկե լեզուն  հանդերձյալ աշխարհի հնարավոր առասպելական խորհրդանիշ է համարվում։

Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ մի քանի մումիաներ հայտնաբերվել են Կեվայսնի գերեզմանատանը, որտեղ տարբեր ժամանակաշրջանների հարյուրավոր գերեզմաններ կան։

Համարվում է, որ նրանց իսկական լեզուները հեռացվել են զմռսման ժամանակ եւ փոխարինվել ոսկե առարկայով, որպեսզի մահացածը հանդերձյալ կյանքում կարողանա խոսել Օսիրիսի հետ եւ նրան համոզի բարեգութ լինել նրա հոգու նկատմամբ։

Եգիպտական ​​դիցաբանության մեջ Օսիրիսը «Անդրաշխարհի Տերն» է եւ մահացածների դատավորը, ինչպես նաեւ Հին Եգիպտոսի ամենակարեւոր աստվածներից մեկը:

Հայտնագործության մասին տեղեկացրել է Եգիպտոսի Հնությունների եւ տուրիզմի նախարարությունը։ Բժիշկ Մուստաֆա Վազիրի խոսքով՝ մումիաները վատ են պահպանվել։

Դեռ չի հաղորդվում, թե քանի մումիա է հայտնաբերվել եւ դրանցից քանիսն ունեն ոսկե լեզու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ