Նոյեմբերի 25-ին Մոնակոյում ուղղաթիռ է կործանվել, որը Մոնակո էր թռչում Շվեյցարիայից։ Ուղղաթիռում գտնվում էր ռուսաստանցի գործարար Վյաչեսլավ Տարանը, տեղեկացրել է Monaco Daily News պարբերականը՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։ Երկրորդ զոհը 35-ամյա օդաչուն է, որին պարբերականը բնորոշել է որպես շատ փորձառու։ Monacair ուղղաթիռային ընկերությունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել հետաքննության մանրամասները։
Վյաչեսլավ Տարանն ավարտել է Վլադիվոստոկի էկոնոմիկայի եւ սերվիսի պետական համալսարանը։ Նա Forex Club-ը հիմնադրել է 1997թ. (այժմ աշխատում է որպես Libertex Group բրենդ)։ Տարանը վերջին տասը տարիներին ապրում էր Մոնակոյում։ Նա նաեւ Լոզանում, որտեղից էլ հավանաբար վերադառնում էր ուղղաթիռով, YouHodler կրիպտոքսակը ստեղծող ընկերության վարչության անդամ էր։