News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնի հաճախակի օգտագործումը կապված է վատ ինքնավերահսկման եւ հոգեբանական բարեկեցության ցածր մակարդակի հետ, պարզել են Մեսինայի համալսարանի իտալացի մասնագետները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են International Journal of Environmental Research and Public Health ամսագրում։

Հետազոտողներն ընտրել են 18-65 տարեկան 111 կամավորականի։ Սկզբում գիտնականները հատուկ հարցարանների օգնությամբ պարզել են, թե որքան ակտիվ են մասնակիցներն օգտվում սմարթֆոններից։ Հետո խնդրել են սահմանափակել դրանց օգտագործումը՝ օրական մեկ ժամ երեք օրվա ընթացքում։ Դրանից հետո թույլ են տվել օգտվել սմարթֆոններից  սովորական ռեժիմով յոթ օրվա ընթացքում։

Փորձի սկզբում եւ վերջում գիտնականները գնահատել են մասնակիցների աշխատանքային հիշողությունը, ուշադրությունը, լսողական եւ տեսողական արձագանքի արագությունը եւ այլ բնութագրիչներ։ Պարզվել է, որ ավելի ակտիվ օգտվողներն ունեցել են ամենավատ ցուցանիշները թե՛ փորձից առաջ, թե՛ հետո։ Բացի այդ, նրանք ի վիճակի չեն եղել հետեւել սահմանափակմանը եւ օգտվել են սմարթֆոնից թույլատրվածից ավելի։ Նրանց մոտ նկատվել են նաեւ հոգեբանական բարեկեցության առավել ցածր մակարդակ եւ պրոկրաստինացիայի ամենամեծ հակում։

Սմարթֆոններից կախում ունեցող մարդիկ ավելի քիչ են կարողանում ինքնավերահսկել իրենց, նշել են աշխատանքի հեղինակները։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ առօրյա կյանքում՝ խանգարելով կատարել այս կամ այն խնդիրները։ Բացի այդ, հոգեբանական բարեկեցության ցածր մակարդակը հետագայում կարող է հոգեկան վիճակի խանգարումներ առաջացնել։

Մասնակիցների մի մասը հետազոտությունից դուրս է եկել, երբ հայտնի է դարձել, որ սմարթֆոնի օգտագործումը պետք է սահմանափակել։ Ուստի, գիտնականները կարծում են, որ սմարթֆոններից ամենից շատ կախում ունեցող մարդիկ կարող էին չհայտնվել վերջնական ընտրանքում։ Նրանք նախատեսում են հետագայում կենտրոնանալ հենց նման մարդկանց վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ