News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ