
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 27-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Տերյան փողոցում նրանք ձերբակալեցին երեք տղամարդու և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Անձնական խուզարկությամբ 41-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց «Բայկալ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Իսկ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեցին երկու ինքնաձիգ և երեք պահեստատուփ` լիցքավորված յոթ փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Մեքենայատերը ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին: