News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը երկուշաբթի հայտնել է, որ իր կարծիքով ՆԱՏՕ-ն բավականաչափ սպառնալիքներ եւ մարտահրավերներ ունի, բացի Չինաստանից։

ՆԱՏՕ-ն իր նոր ռազմավարական հայեցակարգում պնդում է, որ Չինաստանի քաղաքականությունը հակասում է կազմակերպության շահերին եւ  արժեքներին։ Հայեցակարգի նախորդ տարբերակը, որն ընդունվել է 2010 թվականին, Չինաստանի մասին մատնանշումներ չէր պարունակում։ Ինչպես գրում է Politico թերթը, նոյեմբերի 29-30-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի հանդիպմանը արտգործնախարարները կքննարկեն նոր զեկույցն այն մասին, թե ինչպես է պետք համագործակցել Չինաստանի հետ:

«ՆԱՏՕ-ն չի ստեղծվել Խաղաղ օվկիանոսում գործողությունների համար, քանի որ դա Հյուսիսատլանտյան դաշինք է», - ասել է Բորելը հրատարակությանը։

«Անկասկած, կարելի է հաշվի առնել նաեւ այլ մարտահրավերներ եւ սպառնալիքներ։ Բայց այս պահին, չե՞ք կարծում, արդյոք, որ ՆԱՏՕ-ի համար ավանդական սցենարով մենք բավականաչափ սպառնալիքներ եւ մարտահրավերներ ունենք», - ասել է դիվանագետը։

Մեկ այլ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետ, անանուն մնալու պայմանով, թերթին ասել է, որ Մեծ Բրիտանիան ճնշում  է գործադրում ՆԱՏՕ-ի վրա Չինաստանի հարցի հետ կապված, քանի որ Լոնդոնին Եվրամիությունից դուրս գալուց հետո ինչ-որ «բազմակողմ կառույց» է անհրաժեշտ:

«Ճշմարտությունը, որը, ոչ ոք չի ասում, այն է, որ Թայվանում ներկայության ուժեղացման համար ԱՄՆ-ն կարող է միաժամանակ ամրապնդել իր ներկայությունը Եվրոպայում», - ասել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ