News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը 2023 թվականի փետրվարին Երևանում հանդես կգա հատուկ դասընթացների շարքով։

Դասախոսություններն առաջին հերթին նախատեսված են ապագա լրագրողների՝ լրագրություն մասնագիտությունն ընտրած ուսանողների, ինչպես նաև գործող լրագրողների /որպես վերապատրաստում/ և այլ մասնագիտություն ունեցող երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել մասնագիտական /տնտեսական, մշակութային/ լրագրությամբ։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն արդեն շուրջ հինգ տարի է՝ հատուկ դասընթացներով հանդես է գալիս մոսկովյան տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնավորապես, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (МГИМО) Միջազգային լրագրության ֆակուլտետում, լրագրության ոլորտի կարեւորագույն թեմաների վերաբերյալ՝ ժամանակակից հրապարակային դաշտի, ԶԼՄ–ների առանձնահատկությունները, արդի լրագրության ձեւերն ու տեսակները եւ այլն։

Տեղերը սահմանափակ են, որպես ունկնդիր գրանցվելու համար մինչև ս․թ․ դեկտեմբերի 13-ը ցանկացողները պետք է լրացնեն իրենց տվյալներն այս հղումով։

Մասնակցությունը որոշելու համար ս․թ․ դեկտեմբերի 15-25 բոլոր գրացված անձիք կհրավիրվեն հարցազրույցի։ Նախապատվությունը կտրվի լրագրություն մասնագիտությունն ընտրած ուսանողներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ