News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սենթ Լուիսում Միսսուրիի համալսարանի գիտնականները վերծանել են եգիպտացի մումիֆիկացված կանանց մարմնի վրա դաջվածքների նշանակությունը։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է The Journal of Egyptian Archaeology ամսագրում:

1920-ականներին հնագետները Նեղոսի հունի մոտ հայտնաբերել են հնագույն Դեյր էլ-Մեդինա քաղաքը։ Այս տարվա հուղարկավորություններից առգրավվել են կանանց երկու մումիաներ՝ մեջքի ստորին հատվածում դաջվածքներով։

Ուսումնասիրելով առաջին մումիայի մաշկը, որը հայտնաբերվել է առանց վիրակապերի, հետազոտողները նրա գոտկատեղին հայտնաբերել են դաջվածքներ, որոնց վրա պատկերված են թասեր, մաքրման ծես եւ Բեսը: Սա եգիպտական աստված է, որի դերը կանանց եւ երեխաներին պաշտպանելն է եղել, հատկապես ծննդաբերության ժամանակ:

Երկրորդ մումիան ավելի լավ է պահպանվել եւ փաթաթված է եղել հուղարկավորության վիրակապով։ Հետազոտողներն ուսումնասիրել են նրա մնացորդները՝ օգտագործելով ինֆրակարմիր լուսանկարներ: Անալիզը ցույց է տվել, որ միջին տարիքի այս կինը իր մաշկի վրա նաեւ ուաջեթի (հին եգիպտական խորհրդանիշ, Հորուս աստծո ձախ բազեի աչքը) եւ Բեսի դաջվածք է ունեցել ։

Հետազոտողները ենթադրում են, որ երկու դաջվածքներն էլ դրանք կրողների ծննդաբերության ժամանակ պաշտպնություն խնդրելու նշանակություն են ունեցել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ