News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են ԱԳՆ, զբոսաշրջության, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2023 թվականի բյուջեները:

ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը նախ անդարադարձել է 2022-ի բյուջեին, որտեղ պահպանման ծախսերը կազմել են 714 մլն 332 հազար դրամ: 2023 թ.-ին պահպանման ծախսերը 169,5 մլն-ով կնվազեն, ինչը պայմանավորված է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերի նվազմամբ:

Զբոսաշրջության բյուջեն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 2023 թվականին ոլորտի բյուջեն նախատեսված է 33,5 մլն. դրամի չափով, որն ուղղորդվելու է  ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ու զարգացման  ծրագրերին:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2023 թվականի բյուջեն պլանավորված է 446 մլն. 600 հազ. դրամի չափով, որի 86,5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նոր տեխնիկայի ձեռքբերման համար նախատեսվում է 2 մլն. դրամ:

«Ազատ Արցախ» թերթի բյուջեն անփոփոխ է մնացել՝ 106 մլն. 503 հազ. դրամ, որից 80 մլն. 649 հազ. դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը: 8 մլն դրամ ապահովվելու է սեփական եկամուտների հաշվին:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ