Հրդեհը սկսվել է երկուշաբթի Թուրքիայի Դենիզլի նահանգի Փամուկքալե շրջանում գտնվող քիմիական գործարանում, հաղորդում է NTV-ն։
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 12.30-ին բանուկ խճուղուց քիչ հեռու։
Դեպքի վայր է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ, գործարանի շենքի վերեւում քիմիական նյութերի այրման պատճառով ծխի սեւ ամպեր են գոյացել։ Կրակը դեռ չի հաջողվում մարել։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ։