News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հավայան կղզիների ազգային պարկում Մաունա Լոա հրաբուխը սկսել է ժայթքել, երկուշաբթի հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Աստղադիտարանի տվյալներով՝ ժայթքումը սկսվել է Hawaiian Volcanoes ազգային պարկում կիրակի՝ տեղական ժամանակով 23.30-ին։

«Տվյալ պահին լավան գտնվում է խառնարանի սահմաններում։ Լավայի թափվելու վտանգ չկա», - հայտնել է  USGS-ն։

Ծառայության գնահատմամբ՝ մթնոլորտ մոխրի զգալի արտանետումներ են սպասվում։

«Ելնելով նախորդ ժայթքումներից՝ Մաունա Լոայի ժայթքման  սկզբնական փուլերը կարող են լինել շատ դինամիկ, լավայի հոսքերի տեղակայումը եւ առաջխաղացումը կարող է շատ արագ փոխվել», - հայտնել է ծառայությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ