News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այն, որ Հայաստանի վարչապետը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, շատ վատ էր Հայաստանի համար, որովհետեւ ՀՀ-ն նախագահում էր ՀԱՊԿ-ում եւ իր նախագահության ընթացքում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, կամ այդ փաստաթուղթը ընդհանրապես չպետք է ներկայացվեր գագաթնաժողովում, կամ եթե ներկայացվել է, պետք է այն ստորագրվեր:

«ՀԱՊԿ-ում կա փորձ, ավանդութ, որ այն երկիրը, որը նախագահում է կառույցը եւ այն երկրում, որտեղ անցկացվում են գոնե ամփոփիչ գագաթնաժողովները, այդ երկրի համար նպաստավոր փաստաթղթեր են ընդունվում: Այս դեպքում դրանք չեն ընդունվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանություններին բանի տեղ չեն դնում:

Եթե դու գալիս ես իշխանություն եւ փչացնում քո հարաբերությունների բոլորի, այդ թվում քո հարեւանների հետ, ՀԱՊԿ-ի ղեկավարության ժամանակ այդ կատռույցի քո գլխավոր քարտուղարին փորձում ես ձերբակալել եւ քրգործ ես հարուցում: Դա խոսում է պետության վերաբերմունքի մասին այն կառույցի հանդեպ, որի մեջ դու մտնում ես:

Այն, որ Ադրբեջանն ագրեսոր է, բոլորս գիտենք, որ պետք է այդպես ներկայացվի եւ դատապարտվի, դա միանշանակ է, բայց այսօր նաեւ ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, դա կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, լուրջ անձը, ընտանիքի լուրջ ղեկավարը փորձում է իր ընտանիքն ուժեղացնել առաջին հերթին՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա. «Այսօրվա իշխանությունը մի կողմից ասում է՝ ամեն ինչ տանք, որ խաղաղություն լինի, մյուս կողմից ասում են՝ տեսա՞ք, չեկան, չդատապարտեցին: Իսկ ինքը գնում է բանակցություններ, գուցե ներքին պայմանավորվածությունների»,նկատեց ընդդիմադիր գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել...
ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանն արձագանքել է...
Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին. Դանիելյան
Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք...
«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում».ԱԺ նախագահը՝ հարցին, թե արդյոք Ադրբեջանն էլ միաժամանակ հետ է քաշվելու մեր տարածքներից
Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջան...
Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան
Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման...
Ամենաշատ