News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ նոյեմբերի 27-ին, Բենալմադենա քաղաքում կառուցված Իսպանիայի առաջին  հայկական եկեղեցում, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը մատուցեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը։ Արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին Իսպանիայի Հայ Եկեղեցու հոգևոր հովիվ և հայրապետական պատվիրակի փոխանորդ՝ Հոգշ. Շնորհք աբեղա Սարգսյանը և Արժշ. Թադեոս ավագ քահանա Գևորգյանը։

Պատարագի սկզբում Խաժակ Սրբազանը կատարեց վեմքարի օծումը, որպեսզի մինչև Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ձեռամբ, գալիք գարնանը եկեղեցու ամբողջական օծումը հնարավոր լինի ամիսը երկու անգամ պատարագ մատուցել։

Սուրբ պատարագին ներկա էին եկեղեցու հիմնադիրներ, բարերարներ և մեծ թվով Բենալմադենա, Մալագա, Մարբելյա և Սևիլիա քաղաքներում բնակություն հաստատած հայեր։ Մադրիդ քաղաքից ժամանել էին նաև ՀՀ Իսպանիայում դեսպան Սոս Ավետիսյանը՝ իր տիկնոջ և հյուպատոսի հետ։

Իր քարոզում Խաժակ Սրբազանն իր գնահատանքը հայտնեց Հայր Շնորհքին և Եկեղեցու բարերար ու եկեղեցական խորհուրդի ատենապետ տիար Ռաֆայել Բադայյանին,  ինչպես նաև բոլոր բարերարներին, նախաձեռնողներին և եկեղեցական խորհուրդի անդամներին։ Ներկաներին հիշեցնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի կոչը, ասաց․ «Ինչպես 303 թվականին և ամբողջ մեր պատմության ընթացքում Հայ Եկեղեցու նվիրյալ զավակները կատարեցին իրենց առաքելությունը, այսօր էլ մենք պետք է շարունակենք կառուցել լուսոյ խորաններ, եկեղեցիներ՝ պահելու և բազմացնելու համար մեր հոգևոր, ազգային ու մշակութային գանձերը։

Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ