News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրները վերսկսել են ռուսական նավթի գնային շեմ մտցնելու բանակցությունները, նրանց միջեւ ծագել են խոր տարաձայնություններ այն առնչությամբ, թե որ մակարդակում պետք է սահմանել այդ շեմը, որպեսզի առավելագույն վնաս հասցվի Ռուսաստանին եւ նվազագույն վնաս՝ ԵՄ անդամ երկրներին, տեղեկացրել է Politico-ն։

«ԵՄ-ը գտնվում է G7-ի եւ ԱՄՆ աճող ճնշման ներքո։ Սպասվում է, որ այս միջոցն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ին՝ ռուսական հում նավթի ծովային ներմուծման ԵՄ արգելքի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ռուսական նավթի արգելքի հետ միաժամանակ։

Հայտարարությունն սպասվում էր անցած շաբաթ, բայց ԵՄ երկրները մինչ այժմ տարակարծիք են այն մակարդակի հարցում, որը պետք է սահմանվի որպես շեմ։ ԵՄ մի քանի դիվանագետների խոսքով՝ Լեհաստանը,  եւ Բալթյան երկրները պնդում են առավել կոշտ եւ ցածր շեմ սահմանել, այն դեպքում, երբ Հունաստանը, Մալթան եւ Կիպրոսը կամ ավելի բարձր գին են պահանջում, կամ փոխհատուցում իրենց  նավագնացության ճյուղի պաշտպանության համար։

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է մեկ բարելը 65-70 դոլարի շեմ։ Բայց սա մոտավորապես այն մակարդակն է, որով ներկայում վաճառվում է ռուսական Urals տեսակի հում նավթը։ Brent տեսակի (միջազգային էտալոն) նավթի մեկ բարելը  վաճառվում է մոտ 81 դոլարով, իսկ ռուսական նավթը՝ 66 դոլարով։

Լեհաստանը հայտարարել է, որ գնային շեմը պետք է լինի «որքան հնարավոր է ցածր», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել էր, որ 60 դոլարի սահմաններում սահմանվող գինը «արհեստական շեմ» կլինի։ «Մենք կցանկանայինք, որպեսզի պատժամիջոցները լինեն շատ արդյունավետ այս պայքարում, որպեսզի սահմանաչափը լինի 30-40 դոլար, որպեսզի Ռուսաստանը դա զգա»,- ասել է նա լրագրողներին։

ԵՄ դիվանագետի խոսքով՝ երկրները շարունակում են սահմանափակման մակարդակի ոչ պաշտոնական քննարկումները, դեսպանները հանդիպելու են երկուշաբթի, որպեսզի համաձայնեցնեն գինը։

Բայց դիվանագետը նշել է, որ բազե-երկրները վճռականորեն դեմ են արտահայտվելու ցանկացած շեմի, որը նրանք կհամարեն չափից ավելի բարձր։

«Ռուսական նավթ արդյունահանողները վնաս կրում են 12-20 դոլարի մակարդակի չափով»,- ասել է դիվանագետը։ «(Եվ այսպես), այդ մակարդակի դեպքում նրանք կարող են ծածկել ծախսերը։ Յուրաքանչյուր ավելորդ դոլար դոլար է ռուսական ռազմական բյուջեի համար»։

Մյուս կողմից՝ միջերկրածովյան երկրների եռյակը պնդում է, որպեսզի մի բարձրաստիճան պաշտոնյա դրանք անվանի «կենսական շահեր»։ G7-ի եւ ԵՄ երկրները, պլանի համապատասխան, պարտավորվում են արգելել իրենց ապահովագրական եւ նավագնացային սեկտորներին՝ աջակցել ռուսական նավթի տեղափոխմանը երրորդ երկրներ, եթե այն չվաճառվի սահմանափակ կամ ավելի ցածր գնային մակարդակով։

Միջերկրածովյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան, ի նշան հիասթափության ԵՄ ձգձգման առիթով, ասել է, որ նրանք «ճնշում են տեսնում ԱՄՆ-ի կողմից», որպեսզի ԵՄ-ը պայմանավորվի նավթի գնի մասին։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն առաջարկել է շեմը սահմանել մեկ բարելը 60 դոլարի սահմանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ