News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նախարարներին հանձնարարել է հինգ տարվա ընթացքում կրկնապատկել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի մոտ  2 տոկոսին, որպեսզի կարողանան տարածաշրջանում դիմակայել Չինաստանին։ Այս մասին ասել է պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան, տեղեկացրել է Reuters-ը։

«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված ներկայիս իրավիճակը՝ մենք պետք է ավելացնենք պաշտպանական ծախսերը հինգ տարվա ընթացքում»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան վարչապետի եւ ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկիի հետ հանդիպումից հետո։ «...Նա (վարչապետը) մեզ ասել է, որ բոլոր ջանքերը գործադրենք անհրաժեշտ (ֆինանսավորման) ապահովման համար՝ որքան հնարավոր է արագ»,- նշել է նա։

Ճապոնիայի պաշտպանության միջնաժամկետ պլանի չափին համապատասխանելու համար, որը պետք է կազմվի մինչեւ տարեվերջ, կառավարությունը որոշում կընդունի ֆինանսավորման ապահովման մասին՝ ի հաշիվ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի բարեփոփման։ «Որպես պատասխանառու ազգ՝ մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք ծախսերը բարեփոխելու համար, բայց եւ միաժամանակ դրանց աջակցման համար անհրաժեշտ են ֆինանսավորման կայուն աղբյուրներ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ