News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Բալայանը հրաժարվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Նշենք, որ Դավիթ Բալայանն առաջին անգամ դատավոր է նշանակվել 2001 թվականին՝ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

Դավիթ Բալայանի հայրը՝ Կիմ Բալայանը, եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, եղբայրը՝ Գաբրիել Բալայանը, 2018-2020 թվականներին զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, մյուս եղբայրը՝ Տիգրան Բալայանը, 2018 թվականին նշանակվել է Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։

Տպել
Ամենաշատ