News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից, ՀՀ-ում այս իշխանության գոյությունից, որոնք Ադրբեջանի առավելագույնս հնարավորություններ են բացում ադրբեջանական պահանջատիրություն ընդլայնելու եւ խնդիրները դիվանագիտական կամ ռազմական ճանապարհով լուծելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ինչ վերաբերում է լաչինի միջանցքին, ապա սեպտեմբերի 1-ից, երբ փոխվեց Հայաստանն Արցախին կապող երթուղու միջանցքային տրամաբանությունը, այդ ժամանակվանից էլ մտահոգությունը եղել է, որ երթուղու փոփոխությունը այլեւս չի լինի 5 կմ-անոց նախանշված բուֆերային զոնայում եւ փաստացի այդ մտահոգությունները կյանքի են կոչվել: Այսօր  այն ճանապարհը, որը կապում է Հայաստանն Արցախին, ունի ոչ թե միջանցքի կարգավիճակ, այլ ճանապարհի: Ադրբեջանը այդ 5-կմ-անոց հատվածում ունի տեղակայված մարտական դիրքեր: Ադրբեջանն ի սկզբանե, այս թեման դիտարկել է մեկ փաթեթի մեջ Հայաստանով անցնող հնարավոր երթուղու մասով: Նրա նախապայմանն այն է, որ դրանք պետք է ունենն միեւնույն ռեժիմները: Եթե Հայաստանն այս իրավիճակում միջանցք չի տրամադրում Ադրբեջանին, ապա Ադրբեջանը սպառնում է Հայաստանը Արցախին կապող ճանապարհին անցակետեր տեղակայել»,-ասաց պատգամավորը:

Դա, ըստ նրա,  նշանակում է բեռների  եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակում եւ ստուգում՝ մաքսային, անվտանգային եւ մնացած բոլոր ռեժիմներով. «Սա նշանակում է, որ Արցախի մեծ թվով մեր հայրենակիցներ պարզապես Արցախում ապրելու հնարավորություն չեն ունենալու, որովհետեւ այն մարդիկ, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին, որոնք շարժման ակունքներում են կանգնած եղել, որոնք այս կամ այն փուլերում զինվորական կամ այլ ծառայության մեջ են եղել, նրանք Ադրբեջանի սեւ ցուցակներում են, նրանց  նկատմամբ կա քրեական հետապնդում: Այսինքն այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների կյանքը վտանգի տակ են:

Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի՝ անցակետ տեղակայելու գլխավոր նպատակը հենց Արցախի հայաթափումն է տարբեր մեխանիզմների գործադրմամբ: Դրա մասին Ադրբեջանի նախագահը խոսում է բավականին բաց տեքստով: Ասում է՝ ովքեր ուզում են ադրբեջանական անձնագրերով մնան որպես մեր քաղաքացիներ, պետք էմ մնան, ովքեր ոչ, պետք է հեռանան»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը:

Այս դեպքում, ըստ Աբրահամյանի, կա երկու տարբերակ, կամ լինելու է մեր հայրենակիցների վերջնական դուրս բերում Արցախից, կամ լինելու են մարտական գործողություններ հնարավոր բոլոր հետեւանքներով:

«Նորմալ պետության պայմաններում Հայաստանը պետք է շարունակեր անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը, հետպատերազմյան հատվածում վերականգներ իր ռազմական ներուժը եւ թույլ չտար Ադրբեջանին իր հետ խոսել սպառնալիքի լեզվով: Ադրբեջանի այս հայտարարությունների սրությունը պայմանավորված է նրանով, որ իր դեմ կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որի իշխանությունը հայ ժողովրդի անվտանգային որեւէ խնդիր չի կարողանում լուծել: Դա կապ չունի փողի կամ մեկ այլ բանի հետ: Այստեղ կա քաղաքական կամք եւ աշխատահայացքի խնդիր, այս պարագայում այս իշխանությունը որեւէ լուրջ օրակարգային հարց, կապված Հայաստանի ու Արցախի հետ, չի սպասարկում»,-ասաց նա:

Հարցին, թե նոր էսկալացիան հնարավո՞ր է, Աբրահամյանը պատասխանեց. «Ռիսկերը բավականին բարձր են եւ որեւէ ձեւով ռազմական գործողությունների հավանականությունը չենք կարող բացառել»:

Տպել
Ամենաշատ