News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Merriam-Webster հրատարակչությունը որպես 2022 թվականի տարվա բառ «գազլայթինգ»-ն է ընտրել՝ վկայակոչելով վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նկատմամբ հետաքրքրության աճը։

Merriam-Webster-ը նշում է, որ «գազլայթինգը» իր ավանդական կիրառմամբ սահմանվում է որպես «մարդու հոգեբանական մանիպուլյացիա» ժամանակի ընթացքում, ինչը տուժողին ստիպում է «կասկածել իր մտքերի ճշմարտացիության մեջ»:

Ըստ Merriam-Webster-ի տվյալների՝ 2022 թվականին «գազլայթինգ»-ի որոնումները աճել են 1740 տոկոսով, եւ բառի իմաստը արագորեն փոխվել է։

Merriam-Webster-ի կողմից ներառված մեկ այլ սահմանումն է՝ «ինչ-որ մեկին կոպտորեն մոլորեցնելու գործողությունը կամ պրակտիկան, հատկապես սեփական շահի համար»:

Merriam-Webster-ը իր բլոգում հայտնել է, որ «գազլայթինգը» «հայտնվել է որպես մեր ժամանակի համար բառ՝ ապատեղեկատվության դարաշրջանում»:

«Վերջին տարիներին մոլորության մեջ գցելու համար օգտագործվող կապուղիների եւ տեխնոլոգիաների ահռելի աճի հետ մեկտեղ, «գազլայթինգը» դարձել է խաբեություն նշանակող հիմնական բառը», գրում է ընկերությունը: «Ահա թե ինչու (հավատացեք մեզ) այն իր տեղն է զբաղեցրել որպես մեր Տարվա խոսք»:

«Գազլայթինգը» սկիզբ է առնում 1938 թվականի բրիտանական «Գազային լույս» պիեսից, որը պատմում է ամուսնու մասին, ով խաբեությամբ ստիպում է իր կնոջը հավատալ, որ նա խելագարվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ