News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը աշխարհում առաջին անգամ հաջողությամբ ջրածնով ավիացիոն շարժիչ է գործարկել, հայտնում է Reuters-ը։

Rolls-Royce AE 2100-A ինքնաթիռի վերասարքավորված շարժիչով ցամաքային փորձարկումների ժամանակ օգտագործվել է կանաչ ջրածին, որն առաջացել է քամու եւ մակընթացությունների էներգիայից, հայտնել է բրիտանական ընկերությունը։

Rolls ընկերությունը եւ փորձարկումների ծրագրի նրա գործընկեր easyJet-ը ձգտում են ապացուցել, որ ջրածինը կարող է անվտանգ եւ արդյունավետ էներգիայով ապահովել քաղաքացիական ինքնաթիռների շարժիչները:

Նրանք արդեն պլանավորում են փորձարկումների երկրորդ շարքը՝ թռիչքային փորձարկումների ավելի երկարաժամկետ նպատակով։

Ջրածինը մրցակցող բազմաթիվ տեխնոլոգիաներից մեկն է, որոնք ավիացիոն ոլորտին կարող են օգնել մինչեւ 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների իր նպատակին:

Ինքնաթիռ արտադրող Airbus-ը, որը համագործակցում է շարժիչներ արտադրող ֆրանս-ամերիկյան CFM International-ի հետ, կփորձարկի ջրածնային շարժիչների տեխնոլոգիան։

Ջրածնային շարժիչներին անցնելը օդանավակայանների ենթակառուցվածքների ամբողջական արդիականացում կպահանջի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ