News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի առաքելությունը խորհուրդ է տալիս Մեծ արգելախութը ներառել համաշխարհային ժառանգության՝ անհետացման սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների ցուցակում՝ նշելով, որ առանց կլիմայի փոփոխության դեմ պայքարի «հավակնոտ, արագ եւ կայուն» գործողությունների՝ աշխարհի ամենամեծ մարջանային խութը վտանգի տակ է:

Այս նախազգուշացումը հնչել է երկուշաբթի օրվա զեկույցում, որը հրապարակվել է դեպի խութ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Բնության պահպանության միջազգային միության պաշտոնյաների 10-օրյա առաքելությունից հետո:

Խութը 1981 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։

Զեկույցի համաձայն՝ Ավստրալիայի դաշնային կառավարությունը եւ Քվինսլենդի տարածաշրջանային իշխանությունները արտանետումների նվազեցման ավելի հավակնոտ թիրախներ պետք է ընդունեն՝ միջազգային ջանքերին համահունչ, որպեսզի սահմանափակեն ապագա տաքացումը մինչեւ 1,5 աստիճան Ցելսիուս:

Ավստրալիայի դաշնային եւ տարածաշրջանային պաշտոնյաների արձագանքները նույնպես կքննարկվեն, նախքան ՅՈՒՆԵՍԿՕ-ն որեւէ պաշտոնական առաջարկ կներկայացնի Համաշխարհային ժառանգության կոմիտեին:

Զեկույցում քննադատվում են զանգվածային գունաթափումը դադարեցնելու եւ խութի բնական ջրերի աղտոտումը կանխելու վերջին ջանքերը՝ ասվում է, որ դրանք ոչ արագ են եղել, ոչ էլ բավականաչափ արդյունավետ: Սանձարձակ արտանետումների պատճառով բարձրանում է ջրի թթվայնությունը, ինչը կարող է թունավոր լինել:

Զեկույցում առաջարկվում է ավելի շատ միջոցներ տրամադրել ջրի որակը բարելավելու եւ խութերի ոչնչացումը դադարեցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ