News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարեւորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն:

«Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, որ ինքը ստիպված չլինի ամիսը 75,000 դրամով աշխատել։ Եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիսը աշխատում է, եկեք հասկանանք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը որոշել է պարզել, թե Հայաստանում կրթության ոլորտում աշխատող քանի մասնագետ է ստանում ամսական 75,000 դրամից պակաս աշխատավարձ։

Հայաստանում մոտ 5000 ուսուցիչներ ստանում են 75 հազար դրամից պակաս աշխատավարձ։

ՊԵԿ-ի խնդրանքով մի քանի լրացուցիչ հարցումներ ուղարկելուց հետո, ի վերջո, ստացել են ավելի քան 40 դասակարգիչների (մասնագիտացումների) քանակական տվյալներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դասակարգչի տակ գրված քանակի աշխատողներ ամսական ստանում են 75,000 դրամից պակաս աշխատավարձ։

Եվ այսպես, ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։

Առավել մեծ թիվ են կազմում քոլեջների եւ բուհերի դասախոսները։ 722 դասախոս ամսական ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։ Նույնչափ աշխատավարձ է ստանում նաեւ 640 գրադարանավար, 509 լաբորանտ, 248 օտար լեզվի եւ գրականության ուսուցիչ, 257 հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 229 հոգեբան, 217 մաթեմատիկայի ուսուցիչ եւ այլն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելի քան 2400 ուսուցիչ ամսական ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։

Այսպիսով, փաստենք, որ վարչապետի կողմից արված պնդումն այն մասին, որ 75 հազար դրամ աշխատավարձով աշխատող մարդը կրթություն չի ստացել, փաստացի սխալ է. Հայաստանում հազարավոր բարձրագույն կրթություն ստացած անձինք աշխատում են ամսական մինչեւ 75 հազար դրամ աշխատավարձով։ Նա թերեւս հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձում եմ հարթակներ ստեղծել Հայաստանի գործող իշխանության հեռացման համար. Չալաբյան
«Ի՞նչ է անելու ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում...
Իշխանափոխության երեք տարբերակ կա. վերլուծաբանը նշեց Հայաստանի գլխավոր խնդիրը
Էլիտաները միշտ անհագ ու անգրագետ են եղել, այլապես Փաշինյանի իշխանության գալն անհնար կլիներ...
«Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար
Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ...
«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11
Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների...
«Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ
Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը...
«Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է
Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին...
Ամենաշատ