News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանը կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ «մի ինչ-որ եռակողմ միություն» ստեղծելու մասին, այդ թվում՝ գազի ոլորտում հարցերի լուծման համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին։

«Այո, կան հարցեր, որոնք լրացուցիչ համաձայնեցում եւ անգամ բանակցություններ են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, գազի ոլորտի մասին է։ Բայց այստեղ մենք որեւէ հարց չենք դրամատիկացնում։ Ես հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչին ասացի այն մասին, որ նման հարցեր կան, դրանք քննարկում են պահանջում, բայց առանց որեւէ դրամատիկացման։ Դրանք աշխատանքային հարցեր են»,- ասել է Տոկաեւը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի, Մոսկվայում, ռուս-ղազախական բարձրամակարդակ բանակցություններից հետո։

Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ կողմերը «կհասնեն համապատասխան պայմանավորվածությունների»։

«Այսօր Վլադիմիր Վլադիմիրովիչն ասաց այն մասին, որ մենք պետք է ստեղծենք ինչ-որ մի եռակողմ միություն, եւ նա պատրաստվում է զանգահարել Ուզբեկստանի նախագահ [Շավքաթ Միրզիյոյեւին]։ Մենք նույնպես, համենայն դեպս՝ ես, պետք է խորանանք այս թեմայում, որպեսզի հանգենք որոնվող արդյունքներին եւ համաձայնություններին։ Ըստ էության, մենք պատրաստ ենք դրան։ Ինչո՞ւ ոչ»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ