News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վերին Դվին գյուղում կատարված բնակարանային գողության վերաբերյալ առաջին ահազանգը դեռևս հոկտեմբերի 4-ին էր: Տանտերը հայտնում էր, որ ժամը 10.30-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, երբ տանը մարդ չկար, բացել էին պատուհանը, խառնշտորել տան իրերը, սակայն արժեքավոր բան չգտնելով` ոչինչ չէին տարել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, նաև վարկած էր առաջ քաշվել, որ գողը կարող է նույն գյուղից լինի: Ու մինչ քրեական հետախույզները փորձում էին հաստատել վարկածը` հոկտեմբերի 10-ին ստացվեց նոր ահազանգ: Վերին Դվին գյուղի իրենց տնից տանտերերը բացակայել էին ժամը 12-ից 19-ը: Այս անգամ բացել էին պատուհանը, մտել տուն և ննջասենյակում պահված դրամապանակից գողացել 450 հազար դրամ:

Իրավապահների գործողությունները նոր թափ առան, իսկ նախկին վարկածը մնում էր ամենահավանականը: Իսկ հաջորդ օրը ստացված նոր հաղորդումը գալիս էր հաստատելու վարկածը: Տանտերերը տնից բացակայել էին ցերեկվա ժամը 10-ից 12-ը, այդ ընթացքում բացել էին տան հետնամասի պատուհանը և գողացել 600 հազար դրամ, ոսկյա մատանի:

Իրավիճակը բարդացնում էր այն, որ գյուղական համայնքում օրը ցերեկով անհնար էր որևէ կանխարգելիչ միջոցառում ձեռնարկել կամ դարանակալել: Գյուղի բնակիչ կասկածելի անձանց վերաբերյալ ստուգումները հերթով հերքվում էին: Իրավապահները բնակիչներին զգուշացրին, որ լինեն զգոն, ուշադիր, տանը թանկարժեք իրեր ու մեծ գումար չպահեն:

Իսկ վերջին ահազանգը ստացվեց հոկտեմբերի 31-ին: Տանտերերը բացակայել էին ժամը 10-ից 19-ը: Այդ ընթացքում բացել էին խոհանոցի պատուհանը և տարել 10 հազար դրամ ու երկու գանձանակ` մոտ 60 հազարի մանրադրամով:

Արտաշատի քրեական հետախույզներն արդեն ձեռք էին բերել որոշակի տեղեկություններ, մնում էր ստեղծել ապացուցողական հիմք: Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում վերջապես հնարավոր եղավ հիմնավորել, որ առաջին վարկածը ճիշտ էր: Գողությունները կատարելու կասկածանքով նոյեմբերի 7-ին ձերբակալվեց Վերին Դվին գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց նախաքննություն իրականացնող մարմին և դատարանի որոշմամբ նույն օրն էլ կալանավորվեց:

Ձեռարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ