News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական բացահայտումն արձանագրեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ՝ անձի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 25-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, նրանք մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել մի երիտասարդի։ Եղբայրության փողոցի 22-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով 10 փաթեթ՝ մոտ 18 գրամ ընդհանուր քաշով: Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու համար: Նա հավելել է նաև, որ 27 փաթեթ արդեն տեղադրել է:

Նույն օրը իրավապահները Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների տարբեր վայրերում գտել են երիտասարդի տեղադրած 27 փաթեթից 20-ը՝ մոտ 40 գրամ ընդհանուր քաշով։ Մնացած 7 փաթեթը, ամենայն հավանականությամբ, գնորդներն արդեն վերցրել էին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ