News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին՝ պաշտոնում նշանակման առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Մալայզիայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և ձևավորվել փոխըմբռնման, հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման նպատակով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մալայզիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ