News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի քանի քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս) նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկները բռնություն են կիրառել մի քանի քաղաքացու նկատմամբ: Հրապարակված տեսանյութերում որոշակիորեն երևում է, թե ինչպիսի վնասվածքներ են առկա հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մոտ, իսկ վերջիններիս կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն առնվազն մտահոգիչ են։

ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, սակայն դրանք դիտարկվում են որպես բացառիկ միջոց և կիրառվում են ըստ էության իրավախախտի նկատմամբ։

Դատապարտելով ցանկացած բռնության դրսևորում՝ հարկ եմ համարում այս համատեքստում ընդգծել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել առնվազն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին առավելագույնս զերծ մնա պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի (անձանց) կողմից ոչ իրավաչափ ուժի գործադրումից։

Դեպքի առիթով պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից: Հետևողական եմ լինելու համանման դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև, իմ լիազորությունների շրջանակում, դրանց հնարավոր կանխարգելմանը:

Արձանագրենք, որ սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, սպանվեց Պարոնյան փողոցում՝ վթարից: Հիմա էլ քաղաքացիների ծեծն է, այդ թվում՝ անչափահասի... Հայկական ժողովրդավարությունը շատ տարբեր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ