News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ քաղաքական նպատակադրումների եւ սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով նույն խմբակցության պատգամավորներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանի, Ելենա Կիրակոսյանի եւ Հռիփսիմե Ստամբուլյանի որոշումը պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։

 ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկում։ Տեղյակ ենք եղել որոշումից եւ հարգանքով ենք վերաբերվում որոշմանը։ Արձանագրենք, որ համատեղ քաղաքական նպատակադրումների եւ սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Հենց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտում։ Ես կարծում եմ, որ քաղաքական պայքարում դեռ համատեղ անելիքներ ունենալու ենք»,- նշեց Խամոյանը։

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել։

Հռիփսիմե Ստամբուլյանից բացի պատգամավորական մանդատները վայր են դնում նաեւ Վահե Հակոբյանը եւ Ելենա Կիրակոսյանը 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել նաեւ նույն խմբակցության դեռեւս գործող պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ