News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնագետներն ուսումնասիրել են Կոլիզեումի կոյուղին եւ դրանում ընկույզների, բալի, ձիթապտղի եւ թզի մնացորդներ գտել. դրանք հանդիսատեսներն ուտում էին տրիբունաներում, ներկայացումների ժամանակ։ Հայտնաբերվել են նաեւ բրոնզե մետաղադրամներ եւ շների, առյուծների, հովազների ու արջերի ոսկորներ, որոնք կարող էին մասնակցել Կոլիզեումի մարտերին, գրել է BBC-ն։

Հնագետները գրեթե մեկ տարի ուսումնասիրել են կոյուղու ընդամենը 70 մետր։ Նրանք այդ աշխատանքի համար օգագործել են ռոբոտներ։

«Գտածոները պատկերացում են տալիս նրանց սովորությունների մասին, ովքեր գալիս էին այստեղ ներկայացումներ դիտելու»,- ասել է Կոլիզեումի Հնագիտական պարկի տնօրեն Ալֆոնսինա Ռուսոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ