News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդում տղամարդը վիճակախաղում 230 հազար դոլար է շահել, բայց նրա կինը, որի հետ տղամարդն ապրել էր 26 տարի, գողացել է շահած գումարն ու փախել անհայտ ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Thaiger լրատվական պլատֆորմը։

Նոյեմբերի 1-ին 49-ամյա Մանիթը ստացել էր իր մրցանակն ու փողը փոխանցել 45-ամյա կնոջ՝ Անգկանարաթի բանկային հաշվին։ Միասին այս իրադարձությունը նշելու փոխարեն, ինչպես ենթադրում էր Մանիթը, նրա կինը հեռացել է։ Դրանից հետո նա դիմել է  ոստիկանություն, բայց այնտեղ նրան բացատրել են, որ ոչնչով օգնել չեն կարող, քանի որ բանկային հաշիվը պատկանում է նրա կնոջը։

Հետագայում պարզվել է, որ զույգն անգամ ամուսնության պաշտոնական գրանցում չի ունեցել։ Չնայած դրան՝ նրանք երեք երեխա ունեն։ Մանիթն ինքը հավաստիացրել է, որ չի իմացել, թե իր կինն ինչ-որ մեկի հետ հանդիպում է։ Բայց երեխաներից մեկն ասել է, որ տեղյակ է եղել մոր սիրավեպի մասին։

Նոյեմբերի 20-ին Անգկանարաթը վերադարձել է տուն, քանի որ իմացել է, որ ամուսինն իր դեմ հայտարարություն է գրել ոստիկանությունում։ Նա արդարացել է նրանով, որ հոգնել էր ամուսնու եւ որդու դժգոհություններից, իսկ սիրեկան երբեք չի ունեցել։ Կինը, ինչպես ինքն է ասել, որոշել է դառնալ միանձնուհի եւ իբր փողերի մի մասը նվիրաբերել է բարեգործական նպատակներին։

Կինն այդպես էլ միանձնուհի չի դարձել եւ ամուսնուն գործարք է առաջարկել. նրանք շահույթի մնացած մասը կբաժանեն երեք մասի, եթե Մանիթը հեռանա ընտանիքից առաջիկայում։ Արդյունքում՝ տղամարդը համաձայնել է եւ տեղափոխվել Բանգկոկ՝ մոտ 45 հազար դոլար ստանալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ